▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը:


ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանի հետ, ով իր մեկնաբանություններն է տվել Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման և դրան նախորդած բանակցությունների վերաբերյալ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը, և, իմ կարծիքով, սա ամենաօպտիմալ ընտրությունն է: Հավատարիմ մնալով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած սկզբունքին՝ թափանցիկ գործելաճոին, ես ցանկանում եմ հստակ ներկայացնել, թե ինչպես է կայացվել տվյալ որոշումը և ինչպես են ընթացել բանակցությունները տարբեր մարզիչների հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նշեմ, ՀՖՖ-ն ավելի վաղ չէր մեկնաբանում գործընթացները, քանի որ դա էին պահանջում բանակցությունների մասնակից անձինք:

 

Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին իսկ օրվանից եղել է թեկնածուների շարքում. ավելին՝ մենք նախնական համաձայնություն ենք ձեռք բերել պարոն Գյուլբուդաղյանցի հետ, որ նա ամեն դեպքում աշխատելու է ազգային հավաքականի շտաբում: Նա իրականացրել է մինչև հավաքն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ գործողությունները՝ հրավիրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին, հավաքի ծրագիր մշակել: ՀՖՖ-ն նաև բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, որոնցից երկուսը համաձայնել են Հայաստան ժամանել՝ ավելի սերտորեն բանակցելու և պայմաններին ծանոթանալու համար: Այդ մարզիչներն են եղել իտալացիներ Ջիանի դե Բիազին և Դելիո Ռոսսին: Նրանք նախապես իմացել են, որ մենք քննարկում ենք նաև այլ մարզիչների թեկնածություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանոթանալով իրավիճակին, ուսումնասիրելով Հայաստանի հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը՝ երկու մարզիչն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչև գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը:

 

Մեր կարծիքով Արմեն Գյուլբուդաղյանցը լավագույնս տիրապետում է իրավիճակին, գիտի ֆուտբոլիստների կարողությունները և ունակ է լավագույնս աշխատել ազգային հավաքականի հետ: Հաջողություն ենք մաղթում նրան՝ համոզված լինելով, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կանի առավելագույնը, որպեսզի թիմը արժանապատիվ խաղ ցուցադրի»:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը՝ Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումներին նախապատրաստվելու համար:

Ջիբրալթարի եւ ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետեւյալ 25 ֆուտբոլիստներին. նրանց մեջ ուշագրավ է հատկապես Յուրա Մովսիսյանի անունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more