|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին Սևանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցվում: Ու թեև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սևան» ազգային պարկը խնամքով թաքցնում են սեփականատիրոջը, թերթը պարզել է նրա ով լինելը։ Առանձնատան տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին: Իհարկե, 2018-ի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «առաջին պայմաններից մեկը Սևանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, և Սևանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Սակայն ինչպես շատ հարցերում, Փաշինյանը նաև այստեղ խաբեց: Ավելի վաղ թերթը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սևան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում: Հատկանշական է, որ Հակոբջանյանն իր տունը կառուցում է ճիշտ նույն պայմաններում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանի առանձնատան հարևանությամբ: Ռոմանոս Պետրոսյանը, երբ շրջակա միջավայրի նախարար էր, ակտիվորեն ցանկանում էր քանդել Գասպարյանի առանձնատունը. չհաջողեց: Փաստորեն, Գասպարյանի առանձնատունը քանդել պետք է, բայց Արման Հակոբջանյանին նույն պայմաններում թույլտվություն է տվել հեղափոխական իշխանությունը: Հավելենք, որ Արման Հակոբջանյանը Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում, Հայաստանում ևս նա պետգնումների մրցույթների ակտիվ հաղթող է և ճանպարհներ է նորոգում: Նա ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


