▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ստիպել մեզ ապրել անամոթության մեջ

Վաղը տղաս ավարտում է բարձրագույն ուսումնական հաստատությունը: Օրեր հետո` ծառայություն ազգային բանակում: Իսկ հետո... Հետո-ն դառնում է անորոշ ու անպարզ: Հետո-ն մշուշապատ է, որովհետև օրավուր ամեն ինչ դառնում է դժվար ու ծանր, օրավուր սեղմվում է օղակը... Օրավուր հայաստանցին գլորվում է դեպի անդունդ` ինքն էլ չհասկանալով, թե ինչու, ինչի համար... Օրավուր հայաստանցին կորցնում է իր շոշափուկներն իրականության հետ: Չեմ թաքցնում. գիտեմ ու հասկանում եմ, որ Հայաստանը յուրատեսակ պատանդ է տարածաշրջանում, որ կան բազմաթիվ ճնշումներ և արգելքներ, սակայն մեր հարևան Վրաստանը, որի պետական բյուջեն 2004 թվականին 700 մլն դոլար էր, մերը` մոտ երկու միլիարդ, այսօր վազում է առաջ, մենք գլորվում ենք հետ... Ինչու՞... Ո՞վ է մեղավոր, ո՞վ է դատապարտել հայաստանցուն, ո՞վ է ստիպել մեզ ապրել անամոթության մեջ` տեսնելով, թե ինչպես են ոմանք ագահաբար թալանում երկիրը` մեզ գլորելով անհուսության և աղքատության վիհը... Աղքատացնելով երկիրը և բոլորիս՝ ոմանք իրենց անամոթության ապարանքներն են կառուցում, ոմանք օր առաջ կամենում են բոլորիս հեռացնել երկրից` իրենց այս ափաչափ երկրի տերը զգալու համար... Ո՞վ է այս մարդկանց վերջապես հասկացնելու, որ երկիրը ժողովուրդն է, ոչ թե իրենք, ո՞վ է վերջապես մեր՝ խաղեր տվող ընդդիմությանը բացատրելու, որ իրենք առաջինն են պատասխանատվություն կրելու այս ամենի համար, որովհետև խաբեցին բոլորիս, բոլորիս հավատը կառափնարան տարան` իրենք էլ հարստանալու և ապահով ապրելու համար... Ուրեմն, ժամանակն է ազգակոչի ու ազգահավաքի: Բավական է...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more