▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է տվել գլխավոր ցուցմունքը. այսօր ՀՔԾ-ն կքննի Գագիկ Հարությունյանին. բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մի քանի օր է` բուռն քննարկումներ են, թե ինչպես են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:

«Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ ունի այս գործից: Ամսաթվերի տարբերությունների մասով, ըստ մեր աղբյուրների, ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Ռուզաննա Արզումանյանը, ինչից հետո իրավապահները ԱԺ ընդհանուր բաժնի համակարգիչների, մասնավորապես «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված դիմումների զննություն են կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, այսինքն` փորձել են ստուգել Արզումանյանի ցուցմունքների արժանահավատությունը:

Ըստ մեր լուրերի` ՀՔԾ-ն այս քրգործով հարցաքննել է նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին, ԱԺ ներկայիս աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատարներից մեկին: Իսկ այսօր, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՔԾ-ն կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more