▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր գոռում Հայաստան. Բաքվում ձերբակալել են վրացի երկրպագուներին

 Բաքվի «Նեֆթչի»  և Սաչխերիի «Չիխուրի»  ֆուտբոլային հանդիպումից հետո Բաքվում ձերբակալվել են  վրացական «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Սանդրո Գոչաշվիլին ու օպերատոր Գեորգի Ցխելիշվիլին:Տեղեկանում ենք Грузия-онлайн-ից:

 Իրավապահներն անգամ ուժ   են գործադրել օպերատորի նկատմամբ:  

«Խաղն ավարտվելուց անմիջապես հետո ես և իմ օպերատորը մարզադաշտից դուրս եկանք, ցանկանում էինք խոսել վրացի երկրպագուների հետ: Այդ պահին նկատեցինք, որ նրանց նկատմամբ ուժ էին կրառում ադրբեջանցի իրավապահները: Երբ սկսեցինք դա նկարահանել, ոստիկաններից մեկը մեր ձերբակալման մասին հրաման տվեց, մեզ խցկեցին մեքենայի մեջ, իմ օպերատորի հանդեպ ուժ են գործադրել: Խլել են տեսախցիկը ու տարել բաժանմունք: Այնտեղ միայն մեկ հարց են տվել` ով է գոռացել «Հայաստան»: Այս հարցին մենք, իհարկե, պատասխան չունեինք: Մենք հարցրեցինք, թե ինչու՞ են մեզ ու վրացի երկրպագուներին ձերբակալել: Մեր ձերբակալման պատճառների մասին նրանք պատասխան չունեին. իսկ երկրպագուների մասին ասել են, որ վանկարկել են «Հայաստան», ասում էին, թե դուք գիտեիք, որ մենք դա չենք հանդուրժի: Բաժնմունքում մենք մնացել ենք շուրջ կես ժամ»,-նշել է Գոչաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more