▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ եւ ինչո՞ւ պետք է սպաներ ռեկտորի եղբորը. «Ժողովուրդ»

 Երեկ Aravot.am-ը  գրել էր, որ Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում՝ Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի միջնեկ եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Նրա մարմնից հայտնաբերել են 4 փամփուշտ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ որպես համայնքային գույքի, հաշվառման եւ կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ եւ ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հետ: «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետեւանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որեւէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ոչ  աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որեւէ թշնամի չեն ունեցել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»,-ասաց սպանվածի եղբայրը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more