▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր և ինչո՞ւ են սկանդալային վերնագրերի միջոցով և հայտնիների անունները օգտագործելով like-եր կորզում

«Նազենին լքում է Հայաստանը » ,«Անժելա Սարգսյանը նոր սեքսուալ տեսահոլովակով է հանդես գալիս»,- այս խորագրերով հղումներ են հայտնվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

«Խայտառակություն է սա. ինչպես է Արմենիա Թրավելը գովազդում իրեն Ֆեյսբուքում։ Անժելա Սարգսյանի գովազդը չսեղմեցի, բայց Նազենիի դեպքում բացվում է հոդված, որում նշված է, որ մի քանի երգիչով գնում են Բյուրսել միջոցառման մասնակցելու։ Ուզում եմ նայել էս գովազդները տեղադրող մարդու աչքերի մեջ ու էտ գովազդը տեղադրող մարդուն փող տվող Արմենիա Թրավելի գովազդային մենեջերի աչքերի մեջ»:

Սա Լուսանկարիչ Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումն է:

ASEKOSE.am-ը գնաց լուսանկարչի գրառման հետքերով.

«Նազենին լքում է Հայաստանը» hղման վրա սեղմելիս, էկրանին հայտնվում է հավանության արժանացնելու՝ «լայք»-ի նշանը, որը սեղմելիս հետո պարզվում է, որ դուք հավանել եք «Armenia travel» գործակալություն ֆեյսբուքյան էջը, որից հետո, Ձեր էկրանին հայտնվում է «Bravo.am» կայքի մի հոդված , որում նշվում է, որ Նազենի Հովհաննիսյանն ու հայ մի քանի հայտնիներ մեկնում են Բրյուսել` մասնակցելու բարեգործական համերգի:

ASEKOSE.am -ի զանգին ի պատասխան «Armenia travel» գործակալությունից ասացին.

«Վայ մենք չգիտենք, որ նման բան կա ». խոստացան իրենց մասնագետի հետ խոսելուց հետո զանգահարել մեզ, չզանգահարեցին: Մենք կրկին միացանք գործակալության հետ , այս անգամ ASEKOSE.am -ի հարցերին պատասխանեց «Armenia travel» -ի զարգացման տնօրեն Արմեն Գրիգորյանն` ասելով.

«Մենք օրենք չենք խախտում, անձնական գաղտնիություն պարունակող նյութեր չենք տարածում, պարզապես տարածում ենք կայքերի նորությունների հղումները»:

Սակայն ինչպես են տարածում ու ինչ վերնագրերով` առանց մեկնաբանության:

Փորձեցինք «Bravo.am»-ից ճշտել , թե կայքը որևէ կապ ունի հղման հետ, կամ տեղյա՞կ է, որ հղման մեջ ներդրված է նաև իրենց կայքի հղումը:

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը նշեց, որ «Bravo.am»-ը որևէ կապ չունի ֆեյսբուքյան այդ հղման հետ: Նա երևույթն անվանեց գովազդային անբարեխիղճ դրսևորում՝ նշելով, որ «Armenia travel» ընկերության հետ համագործակցության որևէ պայմանագիր կամ պայմանավորվածություն չունեն, հատկապես, որ խոսքը վերաբերվում է էթիկայի խախտումներով նման էժանագին գովազդային դրսևորման հետ:

ASEKOSE.am -ը կապ հաստատեց նաև Բրյուսելում գտնվող դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ մի քանի հայ երգիչ երգչուհիների հետ գտնվում է Բյուրսելում` բարեգործական համերգի մասնակցելու նպատակով, որի հասույթը փոխանցվելու է Արցախի մանկատանը, և, բնականաբար, չի պատրաստվում լքել Հայաստանն` ինչպես նշված է ֆեյսբուքյան այդ գովազդում: Ավելին, հաղորդավարուհին նշեց, որ Հայաստան գալուն պես հետամուտ է լինելու, որ պարզի, թե ովքե՞ր և ինչո՞ւ են իր անունը շահարկում գովազդային նպատակներով՝միևնույն ժամանակ ստահոդ լուրեր տարածելով: Չի բացառվում նաև դատական հայցը, ինչպես ավելի վաղ նշել էր Նազենի Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Անժելա Սարգսյանը նոր սեքսուալ տեսահոլովակով է հանդես գալիս» հղումն էլ սեղմելիս, դուք դիտում եք blognews.am կայքում տեղադրած, VivaroDurak-ի գովազդային հոլովակը՝Անժելա Սարգսյանի մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more