▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են ամենաբարձր վճարվող երաժիշտները

Երաժշտական հեղինակավոր Billboard շաբաթաթերթը հրապարակել է 2012-ի ամենաբարձր վճարվող երաժիշտների վարկանշային աղյուսակը: Ցանկը գլխավորել է սկանդալային երգչուհի Մադոննան: Ցուցակում  ընդգրկված երգիչների գրեթե 70 տոկոսը եկամուտի մեծ մասը ստացել է համերգային տոմսերի վաճառքից: Օրինակ` Մադոննան անցյալ տարվա իր համաշխարհային շրջագայության ընթացքում 88 համերգներից այդպես վաստակել է 34,6 միլիոն դոլար: Վարկանշային աղյուսակում Մադոննային հաջորդում է հեղինակ-կատարղ Բրյուս Սփրինգսթինը. 2012-ը նրան 33,4 միլիոն դոլար է բերել: Հաջողակների եռյակը եզրափակում է Pink Floyd-ի հիմնադիրներից մեկը` Ռոջեր Ուոթերսը: Լավագույն տասնյակի հաջորդական ցանկը ներկայացնում ենք ստորև.

4. Վան Հալեն – 20 միլիոն դոլար

5. Քեննի Չեսնի – 19, 1 միլիոն դոլար

6. Dave Matthews Band – 18, 9 միլիոն դոլար

7. Թիմ Մաքգրո- 18, 3 միլիոն դոլար

8. Ջեյսոն Օլդին – 17, 6 միլիոն դոլար

9. Coldplay - 17, 3  միլիոն դոլար

10. Ջասթին Բիբեր – 15, 9 միլիոն դոլար

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more