▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Նախնական տվյալներով` կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից չորսի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more