▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք` հայտնի օլիգարխին պատկանող կիսակառույցում

Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում կան մահացած քաղաքացի և 1 վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մարմին և տեղում պարզվել է նաև, որ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ-ն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա-ն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ: Նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է տեղադրեին ապակիներ, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը կտրվել է և նրանք վայր են ընկել։

Շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից (օլիգարխներից) մեկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more