Նրա հրաժեշտի տեսահոլովակը դիտել է ավելի քան 5 միլոն մարդ: Մայիսի 20-ին ոսկրերի քաղցկեղից մահացել է 18-ամյա Զակ Սոբիչը, ով ողջ աշխարհը ցնցել է իր հեղինակային «Ամպերը» երգով:
Զակը ախտորոշման մասին իմացել է 15 տարեկանում: 2 տարի նա պայքարել է հիվանդության դեմ, սակայն անարդյունք:
Ինչպես տեղեկացնում է «Ասոշայթեդ պրեսսը», երգից ստացված հասույթը կուղարկվի Զակի անվան ֆոնդին, որը զբաղվում է քաղցկեղի հետազոտությամբ: