▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օզբիլիսը համեմատեց Սպարտակին և Յուվենտուսին

Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, խոսելով թիմի խնդիրների մասին, նշել է, որ այս պահին կարևորը համախմբվելն է: Հայ կիսապաշտպանը բերել է Յուվենտուսի օրինակը.

- Երեք տարի առաջ Յուվենտուսը զբաղեցրեց Ա Սերիայի յոթերորդ հորիզոնականը, հիմա նրանք լավագույնն են Իտալիայում: Այնպես որ մեզ էլ է պետք միասին շարժվել դեպի բարձունքներ: Սպարտակը փորձում է անել այդ,- նշել է Օզբիլիսը:

Արասը նաև հասկացրեց, որ մյուս մրցաշրջանում պատրաստվում է ավելի լավ հանդես գալ, ցույց տալ իր ռմբարկույական հատկանիշները: Հայազգի կիսապաշտպանը մինչ այդ հանդես է եկել Կուբանի կազմում, որտեղ աչքի էր ընկնում ուժեղ հարվածներում.

-Իմ հարվածը չի կորչել: Այն չի մնացել Կրասնոդարում: Ուղղակի կան շատ փաստեր, որոնք ազդում են ֆուտբոլիստի խաղի վրա: Հույս ունեմ, որ կտեսնեք իմ հարվածները մյուս մրցաշրջանում:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more