▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջել են հեռացնել Մանդելայի ականջի մեջ գտնվող ճագարին

Հարավային Աֆրիկայի իշխանությունները պահանջել են, որ երկրի հանգուցյալ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի բրոնզաձույլ արձանի հեղինակները հեռացնեն ականջի մեջ գտնվող բրոնզե ճագարին:

Արվեստագետները ներողություն են խնդրել, որ առանց թույլտվության ճագար են զետեղել լեգենդար առաջնորդի արձանի ականջում: Սակայն, պարզվում է, այս ամենն իր բացատրությունն ունի:

Քանդակագործներ Անդրե Փրինսլուն և Ռուհան Յանսե ֆոն Վուրեն հայտարարել են, որ ականջի մեջ ճագար են տեղադրել, քանի որ նախարարությունը նրանց արգելել է իրենց անունները փորագրել արձանի ոտքերին: Բացի այդ, քանդակագործները ցանկացել են ասել, որ իրենց ստիպել են աշխատել լարված մթնոլորտում` գործն արագ ավարտին հասցնելու համար.գրում է bbc-ն:

Նշենք, որ 9 մետր բարձրություն ունեցող արձանը կանգնեցվել է դեկտեմբերի 16-ին` ի հիշատակ Մանդելայի, ով մահացել է դեկտեմբերի 5-ին` թոքերի բորբոքումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more