▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարգևատրվել են «Իմ սրտի ուղեկից» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողները

«Էրեբունի-Երևան 2795»-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի հայտարարած դպրոցականների շարադրություների մրցույթի արդյունքներն ամփոփվել են։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ մրցույթն առավել անաչառ անցկացնելու նպատակով աշխատանքները ստուգելուց առաջ հանձնաժողովը դրանք կոդավորել է։

Մայրաքաղաքի բոլոր դպրոցներում «Իմ սրտի ուղեկից» խորագրով շարադրությունների 4 անվանակարգերով մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերի 30-ին։ Մրցույթին մասնակցել են նաև հատուկ դպրոցների աշակերտները։ Ներկայացվել է 170 գրավոր աշխատանք։ 

Լավագույն շարադրությունների հեղինակների պարգևատրումը տեղի է ունեցել Երևանի քաղաքի պատմության թանգարանում։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը 17 հաղթողներին է հանձնել Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերը՝ մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու և ներդրած ջանքերի համար։  Մրցույթում հաղթող է ճանաչվել Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ալվարդ Սահակյանը։

Մրցույթի կազմակերպման գործում քաղաքապետարանի աջակից dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը աշակերտներին նվերներ են հանձնել։

Բացի մրցութային հիմնական տեղերից, սահմանված էին նաև խրախուսական և հատուկ մրցանակներ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more