▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզ-2024. Տրանսգենդեր բռնցքամարտիկից պարտություն կրած իտալուհուն աջակցության արշավ է սկսվել

Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի կանանց մրցաշարում տրանսգենդեր բռնցքամարտիկ Իմեն Խելիֆիից (Ալժիր) 46 վայրկյանում պարտություն կրած իտալուհի Անջելա Կարինիի աջակցության արշավ է սկսվել սոցիալական ցանցերում #IStandWithAngelaCarini հեշթեգով։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվով բազմաթիվ կազմակերպություններ տեղի ունեցածը որակել են բռնություն կնոջ նկատմամբ տղամարդու կողմից։

Իման Խելիֆից 2023թ․ աշխարհի առաջնությունում չէր անցել գենդերային թեստը (չէր համարվել կենսաբանորեն կին) եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով որակազրկվել էր, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն այս տարի որոշել էր, որ նա կին է եւ թույլատրել նրա մասնակցությունը կանանց մրցումներին։

Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։

Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆին օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more