▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Գասպարյան, չի կարելի չէ՞ էդքան խոսել. Վարչապետի նկատողությունը ոստիկանապետին. galatv.am

galatv.am-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նկատողություն արեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Երբ Ստեփան Մնացականյանը ներկայացնում էր օրակարգային հարցերից մեկը, նրան զուգահեռ խոսում էր նաեւ Վլադիմիր Գասպարյանը: Ընդհատելով Ս. Մնացականյանին, Հովիկ Աբրահամյանը դիմելով ոստիկանապետին, ասաց. «Պարոն Գասպարյան, չի կարելի չէ էդքան խոսել»:

Վլադիմիր Գասպարյանը, ով նստած էր ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողքին,  որեւէ կերպ չարձագանքեց:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more