▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարո՛ն վարչապետ, դուք ամեն ինչ գիտեք». Սիմոնյանի հաճոյախոսությունը Փաշինյանին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձ կատարեց ավտոբուսների վարորդների գործադուլին՝ ընդգծելով, որ հանցագործության հետևից գնալու փոխարեն Դատախազությունը քրեական գործ է հարուցել գործադուլ հայտարարած վարորդների նկատմամբ։

«Պարո՛ն Դանիելյան, Ձեր հարցն ո՞ւմ է ուղղված, կամ երևի գրավոր ուղղեք»,- հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ապա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց․ «Պարո՛ն վարչապետ, դուք ամեն ինչ գիտեք, խնդրեմ, համեցե՛ք»։

«Շնորհակալ եմ հաճոյախոսության համար, պարո՛ն Սիմոնյան»,- ամբիոնին մոտենալով՝ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտեք նաև՝

 

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավոր Տաթևիկ Գասպարյան դիտարկմանը, թե հնչում են քննադատություններ առ այն, որ Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հայ համայնքին թողել է ու վերադարձել Հայաստան։

«Որոշում եմ կայացրել, որ մեր առաքելությունը Հալեպից պետք է վերադառնա Հայաստան․․․ Բայց ես, անկեղծ ասած, չեմ հասկանում զուգահեռը հայ համայնքի հետ, որովհետև երբ խոսում ենք մեր կողմից ուղարկված խմբի մասին, այդ խումբն ունի հետևյալ կարգավիճակը՝ երբ որ ես հրամայեմ, որ իրենք պետք է այնտեղից վերադառնան, իրենք պետք է վերադառնան։ Ես չեմ կարա Սիրիայի հայ համայնքին տարհանել․ Սիրիայում կառավարություն կա, իշխանություն կա, ես չեմ կարող որոշում կայացնել այլ երկրի քաղաքացիների վերաբերյալ։ Եվ եթե ես նույնիսկ հանդգնություն ցուցաբերեմ և այդպիսի որոշում կայացնեմ, երկու հարց կա՝ նախ այդ որոշումն ո՞ւմ է հետաքրքիր, երկրորդը՝ ո՞նց եմ ես իրագործելու այդ որոշումը։ Այնտեղ կա պետական հստակ համակարգ, ես կայացրել եմ որոշումը, և մեր գործընկերները պատրավոր էին այդ որոշմանը ենթարկվել»,- նշեց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more