Պարո'ն Վարդևանյան, բավականին պոպուլյար եք. Ռուբեն Ռուբինյան
Դիտեք նաև՝
***
|
«Պարոն Վարդևանյան, աշխատավարձը կստանա՞ք, պարգևավճարը կստանա՞ք: Եթե ոչ, ո՞ր իրավական մեխանիզմով»,- ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգմավորը հարց է ուղղել ԱԺ նախագահի երրորդ տեղակալի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին: Նա պատասխանել է. «Մեր խմբակցության ղեկավարը իր դիրքորոշումը հայտնել է, խմբակցության տեսանկյունից էլ է իր դիրքորոշումը հայտնել: Աշխատավարձի տեսանկյունից մենք ունենք բացառություն՝ ի դեմս պարոն Կարապետյանի: Միաժամանակ պարգևավճարների հետ կապված ունենք հստակ դիրքորոշում՝ անհատապես որևէ պատգամավոր որևէ պարգևավճար եթե նույնիսկ ձևական ռումով ստանալու է, բացառապես ուղղվելու է բարեգործության՝ կոնկրետ մեր հայրենակիցների խնդիրների լուծման, որն էլ թափանցիկության տեսանկյունից լինելու է բացառիկ»: ***
|


