▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանն արձագանքել է իրեն 20.5 միլիոն դրամ տրամադրելու շուրջ տարածված քննադատություններին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացրել է, որ ինքն արդեն Հոլանդիայում է և նաև անդրադարձել է պետության կողմից իրեն տրամադրվելիք 20.5 միլիոն դրամի շուրջ ծավալված մեկնաբանություններին:


Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. 

«Սիրելի բարեկամներս,

Երեկ երախտագիտութիւն յայտնելով հրաժեշտ տուեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առաւօտեան ճանապարհուեցի Եւրոպայ։ Վախենում էի երկար ճանապարհի դժուարութիւններից, բայց յաղթահարուեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիեւում։ Կէսօր չեղած արդէն Ամստերդամում էի։ Մերոնք դիմաւորեցին եւ արդէն հասցրինք առաջին նախնական այցն անել բժշկին։ Առաջին խօսքն այն էր, որ այդպիսի կրակոցից յետոյ հրաշք է ողջ լինելս։

Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։

Ուշադրութիւն մի դարձրեք. անորակութիւններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցաւերի մէջ էի, դրանք չկային, ինչպէս եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամեակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետութիւնն իմ հանդէպ էլ է անում այն, ինչ պարտաւոր է անել ցանկացած պետութիւն, կատաղել են։ Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն...

Հոլանդնայում եմ, բայց ամեն ինչ կախուած է ապաքինման ու վերականգման ընթացքից...
Ամենայն բարիք բոլորիս...»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more