▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանն իր գործով ամբաստանյալներից մոտ 40 մլն դրամ է պահանջում

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունավում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը:

168.am-ի փոխանցմամբ նիստի ընթացքում դատավոր Գագիկ Պողոսյանն ասել է, որ տուժող Պարույր Հայրիկյանի ու նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի կողմից դատարան քաղաքացիական  հայց է  ներկայացվել` գումարի բռնագանձման վերաբերյալ: Դատավոր Գագիկ Պողոսյանը հայցադիմումը ընդունել է վարույթ, գործով երեք ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանը, Սամվել Հարությունյանը, Վարդան Սեդրակյանը ճանաչվել են քաղաքացիական պատասխանողներ:

168.am-ը Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե որքան գումար է վերջինս պահանջել  ամբաստանյալներից: Նա ասել է, որ Հայրիկյանը ամբաստանյալներից պահանջել է մոտ 40 մլն դրամի չափով գումար` նշելով, որ գումարի չափը պայմանավորված է ապացույցներով, բժշկական տեղեկանքներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more