▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարսիկների հեռանալուց հետո դրամը կարող է արժեզրկվել. «Ժամանակ»

«Հայկական դրամը զարմանալի վարքագիծ է դրսեւորում. արդեն երկրորդ շաբաթն է՝ այն դանդաղ, բայց կայուն արժեւորվում է՝ 482-ից հասնելով 468 դրամի մեկ դոլարի դիմաց: Եվ սա այն դեպքում՝, երբ ՀՀ տնտեսվարողները հակառակն են ակնկալում, երբ նրանք միաբերան պնդում են, որ արտահանման համար պետք է արժեզրկել դրամը, որպեսզի ՀՀ-ից արտահանվող ապրանքները գնային առումով մրցունակ լինեն ռուսական շուկայում:

Դրամն արժեւորվում է՝ չնայած տրանսֆերտները նվազում են, իսկ ԿԲ-ն գոնե մինչեւ վերջերս ՀՀ արտաքին պահուստների հաշվին էր պահում դրամի թվացյալ կայունությունը: Բոլորի համար պարզ է, որ դրամն արժեւորվում է, քանի որ Իրանի մի քանի հազար քաղաքացիներ այս օրերին այցելել են Հայաստան եւ այստեղ են նշում Նովրուզը:

Քանի որ իրացիները հավեժ չեն մնալու Հայաստանում, ապա նրանց հեռանալուց հետո դրամը կարող է արժեզրկվել»:

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more