▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտություն,որը ինձ ամենեւին չտխրեցրեց ու չհիասթափեցրեց

Պարտություն,որը ինձ ամենեւին չտխրեցրեց ու չհիասթափեցրեց:

Խոսքն, իհարկե, ՇԻՐԱԿ-ՇԱԽՏՅՈՐ հանդիպման մասին է:Այսօր մարզադաշտ էի գնացել գրեթե համոզված,որ իմ սիրած թիմին դժվար կլինի հաղթել Կարագանդայի Շախտյորին:Մեր մրցակիցը բավական ուժեղ թիմ էր,երկրորդ հարկում եւ ստանդարտների իրացման ժամանակ ակնհայտ առավելություն ուներ:Բայց եւ Շիրակի խաղից բոլորս գոհ մնացինք,թե թիմի մարզիչը եւ թե մենք՝երկրպագուներս շիրակցիների բավական հաջող ելույթ տեսանք:Իսկ արդյունքում 1:2 հաշիվ,որը եվրոլիգայում Շիրակի դեռ առաջին հանդիպումն է:Վստահ եմ պատասխան հանդիպմանը մերոնք կվերադառնան հաղթանակով,դրա համար բոլոր նախադրյալները կան:Ի դեպ նշեմ,որ եվրոլիգայում հանդես եկող մեր թիմերից ամենահաջող ելույթը հենց Շիրակինն էր:Մենք երկրպագուներս միշտ Շիրակի հետ ենք:Հաղթանակի դեպքում կիսում ենք հաջողության ուրախությունը,իսկ պարտության ժամանակ քաջալերում մեր սիրելի թիմին եւ սպասում նոր հաղթանակների:

 

Արթուր Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more