Այսօր Ռուբինյանց փողոցի թ. 24 հասցեի բազմաբնակարան շենքի վերելակի աշխատանքի խափանման առնչությամբ տարբեր լրատվամիջոցներով տարածված իրականությանը չհամապատասխանող, անհիմն տեղեկատվության առնչությամբ հարկ եմ համարում հայտնել, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը. բնակիչների անփութության հետևանքով՝ վերելակի ճոպանի վրա անպետք լաթ է հայտնվել, ինչի արդյունքում վերելակը կանգ է առել շենքի չորրորդ հարկում: Տարածված տեղեկատվությունն այն մասին, թե վերելակը հորն է ընկել, բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց և այլն, բացարձակ ապատեղեկատվություն է և որևէ աղերս չունի իրականության հետ: Վերելակում մնացած բնակիչն անվտանգ, առանց որևէ վնասվածքի դուրս է եկել վերելակի խցիկից, իսկ միջադեպից արդեն 5 րոպե անց վերելակը շարունակել է աշխատել:
Առիթից օգտվելով ցանկանում եմ հորդորել լրատվամիջոցներին տեղեկատվություն տարածելուց առաջ, առավել ևս երբ այն վերաբերում է մարդկանց կյանքին, առողջությանն ու նրանց անվտանգությանը, նախ համակողմանի ստուգել այդ տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, ապա նոր միայն հիշատակել այդ մասին:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար