Այս օրերին առիթ ունեցած լինելու Վանաձորում նոր մեքենայիս հետ կապված հարցերի հետ: Հասկանալի է, օրվա մեջ կարդալով տարբեր լրատվական հաղորդագրություններ ու հոդվածներ մեր ոստիկանության և հատկապես Ճանապարհային ոստիկանության մեղմ ասած` «փայլուն» աշխատանքի հետ կապված, արդեն ինձ տրամադրել էի սպասվող իրադարձություններին ու դրանց զարգացմանը:
Սակայն մեծ եղավ զարմանքս, երբ վանաձորի ճանապարհային ոստիկանությունում պետհամանիշերի տրման բաժնում հանդիպեցի մի աշխատակցի, ով կարելի է ասել սկսեց փոխել կարծիքս մեր ոստիկանական համակարգի ու հատկապես ՃՈ-ի հանդեպ: Ի դեմս Արեն Մարտիրոսյանի, ես պարզեցի, որ մեր ոստիկանական համակարգում նաև աշխատում են խելացի հասկացող ու գործիմաց մասնագետներ և միայն «հրեշտակների» գվարդիայով չէ, որ պիտի ներկայանանք;
Արսեն Լևոնյան