▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փասիանի որսորդը». հայկական ֆիլմ` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ռեժիսոր Մարինե Զաքարյանի ` Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» (պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, արտադրող` Պարալլելս Ֆիլմ) ֆիլմը ընդգրկվել է Մոսկվայի 35րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Մոսկվայի ՄԿՓ-ը անցկացվելու է հունիսի 20ից 29ը: Փառատոնի գլխավոր և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն  Մահմալբաֆը:

Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարելու են 16 ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող Փասիանի որսորդը ֆիլմը: Եվս յոթ ֆիլմ մասնակցում են վավերագրական ֆիլմերի մրցույթին:

Փառատոնը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորստերի World War Z (Война миров Z), (ԱՄՆ, պրոդյուսերներ` Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Ջերեմի Կլեյներ, Յեն Բրյուս), գլխավոր դերում` Բրեդ Փիթ:

«Փասիանի որսորդը» ռեժիսոր Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար` չնչին բյուջեով, սեղմ ժամկետներում և սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի օպերատորն է Միհրան Սռեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասար է, հնչունային ռեժիսորը` Լևոն ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: Ֆիլմում նկարահանվել են. Սամվել  Վարդանյանը (առաջին դերը կինոյում), Անի Գալստյանը , Աշոտ Ադամյանը, Նարինե  Գրիգորյանը, Կարեն և Սոս Ջանիբեկյաննեը: Ապրիլին  «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակը`  լավագույն դեբյուտ անվանակարգում:

13 Հունիսի, 2013

Պարալլես ֆիլմ



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more