▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան-Պուտին հանդիպման ամբողջ տեղեկատվական ֆոնը դրական ակնկալիքներ չի ներշնչում

Հայաստանի ընթացիկ քաղաքականությունն առայժմ տրամադրում է՝ զուսպ գնահատականներ տալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հանդիպմանը։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական մեկնաբան Անդրեյ Արեշևը։

«Դժվար է ասել՝ որքան հաջող կանցնեն այսօրվա միջոցառումները, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բացահայտ ապակառուցողական դիրքորոշումը։ Փաշինյանի պահվածքը խոսում է այն մասին, որ նա կատարել է իր ընտրությունը և մտադիր է մինչև վերջ գնալ Ռուսաստանից քաղաքական շրջադարձի ճանապարհով։ Մոսկվա նրա այցի պատճառը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն է, բայց թե որքանով բովանդակային կլինի այդ նախագահությունը, բարդ հարց է՝ հաշվի առնելով Երևանի քաղաքականությունը։ Փաշինյան-Պուտին հանդիպման ամբողջ տեղեկատվական ֆոնը դրական ակնկալիքներ չի ներշնչում»,- ասել է Արեշևը՝ РИА Новости-ին։

***

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Մոսկվայում սպասվող հանդիպումը։ «Մոսկվայում այսօր կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումն անհրաժեշտ է և սպասելի՝ երկու կողմերի համար»,- РИА Новости-ն մեջբերում է Պեսկովի խոսքը։

Պեսկովը նաև հայտնել է, որ հանդիպումը կկայանա երեկոյան։

***

ԵԱՏՄ երկրների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը, և անդամակցության շարունակումը բխում է այդ երկրների շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրագրողներից մեկը հարց է ուղղել՝ արդյոք Կրեմլը տեսնում է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության դադարեցման ռիսկեր, ինչին Պեսկովը պատասխանել է․ «Կարող եմ միայն արձանագրել, որ ինքնին ինտեգրացիոն գործընթացը հաջող է ընթանում։ ԵԱՏՄ երկրների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը, և անդամակցության շարունակումը բխում է այդ երկրների շահերից։ Եվ մասնակից երկրները դա գիտեն։ Անշուշտ, երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը բավականին նկատելի է»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

***

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 79-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձևավորված եղբայրական բարեկամության կապերը կմնան հուսալի հիմք՝ հարաբերությունների զարգացման համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more