Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Ճանապարհը բացվելուն պես Արցախում պետք է իրականացնել տասնյակ մեծ ու փոքր նոր նախաձեռնություններ։ Արցախի ձգձգվող պաշարումը հղի է ծանրագույն հետևանքներով։ Պաշարման գլխավոր նպատակն այն է, որ արցախցիները վերջնականապես հուսահատվեն ու տնով-տեղով ընդմիշտ լքեն հարազատ բնօրրանը։ Այսինքն, երկարատև պաշարման թողած հոգեբանական ճնշման հետևանքով Արցախը կարող է հայաթափվել առանց մեկ կրակոց անգամ արձակելու։ Որովհետև, ևս մեկ անգամ ընդգծեմ, պաշարումը չափազանց արդյունավետ պատերազմական գործողություն է, որն ուղղված է նախևառաջ պաշարվածների դիմադրության կամքը կոտրելու վրա։ |
Փաշինյանական խամաճիկներն ու՜ր, ազգային շահերով առաջնորդվող կառավարությունն ու՜ր․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet