▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Հայրապետյանին ԳՅԱԴԱ ու ՄԱԶՈԽԻՍՏ Է անվանել

«Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր, ներկայում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր կայքում անդրադարձել է Les Nouvelles d’Armenie պարբերականին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տված աղմկահարույց հարցազրույցի` իրեն վերաբերող մասին:

Հայրապետյանը, մասնավորապես, հարցազրույցում ասել էր. «Ձեզ մի բան ասեմ. ես միշտ զզվել եմ ԼՏՊ-ից ու մյուսներից, որոնք գրում են իմ մասին: Անդրանիկ Քոչարյանի (ծ.լ., Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտի մեկի փաստահավաք խմբի անդամ և մինչև վերջերս Կոնգրեսի վարչության անդամ) հանդեպ ընկերությունից դրդված՝ շատ հարցերում օգնել եմ նրանց: Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանի թերթը փակել էին, ես մի տարի իրեն փող եմ տվել, որ թերթ պահի, չնայած երբեք չեմ ասել դա»:
Եվ ահա Նիկոլ Փաշինյանը գրել է.


Նեմեց Ռուբո անունով հայտնի մարդը բարբաջանքների հերթական չափաբաժինն է շաղ տվել: «Les Nouvelles d’Armenie» հանդեսին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է իմ անձին, պնդելով, թե ինչ-որ ժամանակ ինձ փող է տվել:


Տվյալ անձնավորությունը ակնհայտորեն մազոխիստ է՝ աննամուսության աղաղակող դրսևորումներով: Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ բարոյական իմաստով խայտառակվում Հայաստանով մեկ, հետո նորից կրկնում նույնը:


Լրագրողների ներկայությամբ տուտուցլամիշ էր եղել, թե ինքը ծեծող տղա է, բայց իրավապաշտպան Արման Վեզիրյանի վրա հարձակվելուց հետո հաջորդ օրն իսկ զանգահարել, աղիողորմ ներողություն էր խնդրել, որ գործուն զղջման տակ ընկնի, ինչ է, թե դատարանը 200 հազար դրամ չտուգանի իրեն, կամ եռամսյա կալանք չտա: Երևի վախենում էր քրեակատարողական հիմնարկներում այդ երեք ամսվա ընթացքում իր հետ վատ արարքներ անեն:
Հայտարարեց, թե պատգամավորի թեկնածու չի առաջադրվելու, հետո վազեց առաջադրվեց: Հետո ասաց, թե ցանկացած ֆորմատով պատրաստ է բանավիճել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչի հետ, հետո ուղիղ եթերում ճողոպրեց բանավեճից: Հետո ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց, հիմա էլ հայտարարում է, թե ետ է վերցնելու մանդատը վայր դնելու մասին դիմումը, որ հետո նորից մանդատը վայր դնելու մասին դիմում գրի:


«Les Nouvelles d’Armenie»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է (ի դեպ չեմ կասկածում հանդեսի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանի պրոֆեսիոնալիզմին) Դոդի Գագո, հիմա ասում է, թե չի ասել Դոդի Գագո:


Ինչ վերաբերում է իմ մասին արած պնդումներին. հանրությանը ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2009 թվականին փետրվարին հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե ես՝ Նիկոլ Փաշինյանս, 2 միլիոն դոլարանոց տուն ունեմ: Հրապարակային պնդեցի, որ եթե նա ցույց չտա այդ տունը, կամ գոնե ասածին մոտիկ ինչ-որ բան, այդպիսով ցանկացածին իրավունք է վերապահում իր մասին մտածել և ասել ամենածայրահեղ բաները: Ու նախորդ անուղեղ հայտարարությունը որևէ կերպ չհիմնավորած, ահա այսպիսի նոր կլյաուզայով է հանդես գալիս: Նեմեցը այսպիսով հաստատում է նախկինում իր հասցեին իմ արած բոլոր հայտարարությունները:

Իրականության հետ նույնիսկ հեռավոր աղերս չունեցող բարբաջանքը որպես իրականություն կարող է ներկայացնել միայն գյադան: Գյադա իշխանության գյադա ներկայացուցչից որևէ այլ բան սպասել չէր էլ կարելի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Կրակով, Լեհաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more