|
«Հրապարակ»-ը գրում է. «Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իր թիմով նախօրեին մասնակցել է ՔՊ Կապանի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստին։ Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը կապանցիների կողմից հարգված անձնավորություն էր, նրա մահը մեծից փոքր ցավով են ընդունել, և Փարսյանը հայտարարել է, որ 61-ամյա Դանիելյանի կորուստը համայնքի կորուստն է։ Նրանք հոգեհանգստին ուշ երեկոյան են գնացել, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացած է եղել այնտեղից, սակայն եկեղեցում են եղել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Իսկ Փաշինյանը մտել, ցավակցել և արագ գնացել է մարզպետարան, որտեղ սրճել է թիմակիցների հետ և արագ հեռացել։
Ի դեպ, նա Կապան է մեկնել Տաթևի գրունտային ճանապարհով, որը դեռ նորոգվում է: Եվ թիմակիցների մոտ արդարացել է, թե ցանկանում էր տեսնել ճանապարհի շինաշխատանքները, սակայն ոչ մի տեղ չեն կանգնել, որ ծանոթանան կատարված աշխատանքներին։ Սյունիքում վստահ են, որ այս ճանապարհն ընտրվել է մի պատճառով` Փաշինյանը վախենում է ադրբեջանցիների տնօրինության տակ գտնվող Որոտան-Նոր Առաջաձոր հատվածով անցնելուց»: |
Փաշինյանը Կապան է մեկնել գրունտային ճանապարհով. վախենում է․․․
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more



