«Նիկոլը կոնֆլիկտային խնդիրներն ուզում է լուծել ոչ թե առողջ տրամաբանություն բերելով, այլ փորձում է կապիտուլյացիաների միջոցով լուծել»,- 24TV-ի եթերում նման տեսակետ է հայտնել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը: Ըստ նրա՝ ցանկացած պետություն այս կամ այն ժամանակահատվածում ունենում է կոնֆլիկտներ, պետությունը հենց նրա համար է, որ իր պրոբլեմային, կոնֆլիկտային հարցերն ինքն էլ կարողանա լուծել և ոչ թե երրորդ կողմը լուծի։ «Այլ հարց է, որ մենք կոնֆլիկտային եղանք այս տարածաշրջանում՝ սպասարկելով Ռուսաստանի շահերը»,- նշել է Հարությունյանը։ Նրա դիտարկմամբ, պետություն ունենալուն արժանի են միայն բարձր բարոյականության տեր ազգերը։ «Նիկոլը պետությունը լուծարում է՝ տասը մարդ չկա, որ դուրս գա փողոց»,- հավելել է նա: Դիտեք նաև՝ |
«Փաշինյանը պետությունը լուծարում է՝ տասը մարդ չկա, որ դուրս գա փողոց»․ Շանթ Հարությունյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet