▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը պիտի գնա, որ ազգը շնչելու շանս ունենա․ Րաֆֆի Հովհաննիսյան

Արմատ Media-ի «Հարցազրույց»-ի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

-Այս իշխանությունը գնացել է ընտրությունների պղծման՝ այն էլ՝ ինստիտուցիոնալ։ Այսքան պիղծ ընտրություն Հայաստանը դեռ չէր ունեցել։

-Այս փոքրիկ խմբակը պատասխանատվություն չի՛ կրում ո՛չ հայրենազրկման, ո՛չ հանձնման, ո՛չ ընտրախախտումների համար․ նպատակը միայն սեփական աթոռը պահպանելն է։

-Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդդիմադիր գործիչներից ակնկալում է նոր մոտեցում՝ հանրապետական հրամայականի օրակարգով։

-Մանդատները վերցնելու դեպքում սովորական պայքար չպետք է ծավալել։ Կուսակցական «գլխարկներով» միանձնյա պայքարը շարունակել այլևս հնարավոր չէ։ Հայ ժողովրդին համազգային լուծում է պետք։

-Փաշինյանի իշխանությունը 5 տարի չի՛ ձգելու։ Թույլ, վախկոտ ու պատասխանատվություն վերցնել չկարողացող իշխանություն է։

-Հայաստանի վերջին նվաստացումն են ապահովում Թուրքիան և Ադրբեջանը։

-ՔՊ-ի բերած խաղաղությունը հայ ժողովրդին բերելու է պատերազմ։ Փաշինյանը պետք է գնա, որ ազգն ունենա շնչելու հնարավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

info@asekose.am/095519696
Քաղաքական more