▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը փորձեց սպանել մեր անկախությունը». Գեղամ Մանուկյան

«Երեկ այս ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձեց սպանել մեր անկախությունը, ասել, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու, պետության մահախոսականն է: Ասեց ոչ թե որովհետև այդպես էր մտածում, այլ Ադրբեջանը ամեն օր Հայաստանին ստիպում է, որ Անկախության հռչակագրից հրաժարվի»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա, դիմելով ԱԺ դահլիճում ներկա դպրոցականներին, ասաց. «Ձեր ծնողները, նրանց տարեկիցները 90-ականներին ամենավատ պայմաններում են ապրել: Այն ժամանակ լույս չկար, ջերմություն չկար, կամ վառարան էինք վառում, կամ մրսում էինք: Բայց այն ժամանակ մեզ համար զոհողությունն արժեք ուներ՝ Արցախն էր, մեր անկախությունն էր: Այդ ժամանակ մենք թշնամու պահանջը չկատարող երկիր էինք, արժանապատվություն ունեինք, ոչ թե ինչպես հիմա։»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով․ «Սիրելի՛ երեխաներ, Անկախության հռչակագիրը ձեր պաշտպանության վահանն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more