▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը փորձում է Չարենցին խեղաթյուրել ու մատուցել այնպես, որ ցածր կրթություն ունեցող մարդը հալած յուղի տեղ ընդունի

Նիկոլ Փաշինյանն ազնվորեն պետք է ասի, թե միջանցքի բացման դիմաց ի՞նչ զիջումներ են պահանջում, իշխանության գալու առաջին օրվանից ասում էր՝ դուք եք որոշողը, ինչ որոշեք՝ կանեմ, հիմա ժողովուրդը խաղից դուրս է մնացել, բանի տեղ չի դնում: Նիկոլ Փաշինյանի դատաստանի օրը որ գա, իրեն հավատացողներն առաջինն են դատելու:

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է հասարակական գործիչ Կարին Տոնոյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձին, որում ասվում էր՝ «Անապատի միջով ենք քայլում՝ «Երկիր Նաիրի»-ից մղվելով դեպի 29․800 քառ․ կմ կոնկրետ ձև ու չափ ունեցող ՀՀ: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճանապարհորդություն է հանուն փրկության, հանուն Հանրապետության և պետականության»,- Կարին Տոնոյանը պատասխանեց. «Ի՞նչ է ուզում Փաշինյանն ասել, որ Երկիր Նաիրին ցնո՞րք է, իր նման ցնորվածի համար է ցնորք, մենք չենք դադարելու հավատալ Երկիր Նաիրիին:
Փաշինյանը փորձում է Չարենցին խեղաթյուրել ու մատուցել այնպես, որ ցածր կրթություն ունեցող մարդը հալած յուղի տեղ ընդունի: Փաշինյանին մարտահրավեր եմ նետում, թող գա Պետրոս Ղազարյանի մոտ խոսենք Չարենցի ու Թումանյանի գործունեության մասին և ապացուցեմ, որ մեր մեծերը հաղթանակի ճանապարհն են կերտել, ոչ թե Գողգոթայի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more