«Ռուսաստանի շնորհիվ է, որ Արցախում դեռ ապրում են 120 հազար հայեր»,- այս մասին 168.am-ի եթերում ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ եթե ՌԴ-ն այդքան վատ դաշնակից էր, Փաշինյանը, մինչև ուկրաինական պատերազմը, Պուտինի հետ հանդիպման ժամանակ ինչո՞ւ էր օրը մի քանի անգամ «սպասիբո» ասում: «Դաշնակցությունը, ինչպես մարդկային հարաբերությունները, միակողմանի չէ. ՌԴ-ը մեզ տվել է 50 հազար տոննա զենք, Իսկանդեր, Արցախում խաղաղապահներ տեղակայել: Պատերազմի ժամանակ Փաշինյանն էր ասում, որ խնդրել է Պուտինին, որ ռուս սահմանապահները ռուսական դրոշները տեղադրեն ՀՀ սահմանի երկայնքով, որ թուրքը չմտնի, ամբողջ Սյունիքը չգրավի: Ու եթե դու քեզ փրկողին հայհոյում ես, ի՞նչ պետք է նա անի»,- հավելել է բանախոսը՝ հիշեցնելով ասուլիսներից մեկում Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար: Դիտեք նաև՝ |
«Փաշինյանը խնդրել է Պուտինին՝ ռուսական դրոշները տեղադրել ՀՀ սահմանին, որ թուրքը չմտնի». Շարմազանով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet