▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի՝ ամանորյա ելույթից առաջ հեռուստաընկերությունների դիտումները 80%-ով կրճատվեցին»

«Ես մեդիա փորձագետ ընկեր ունեմ, ով ինձ մի հետաքրքիր փաստ ասաց․ երբ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսեր իր Ամանորի ելույթը՝ ՀՀ հեռուստաընկերությունների դիտումները 80 տոկոսով կրճատվեցին։ Այսինքն՝ մարդիկ զզվանքով, քամահրանքով, ատելությամբ են վերաբերվում Նիկոլ դավաճան կապիտուլյանտին․ սա է փաստը»,- այս մասին «Հայելի» ակումբի եթերում ասել է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ամանորի առթիվ շնորհավորական ելույթին։
Վարչապետի ամանորյա ուղերձի բովանդակությունը վերլուծելիս՝ Հովհաննիսյանն ամփոփել է․ «Ասաց՝ ժողովուրդ, գիտեք ինչ, նոր ավտոբուսներ ենք գնում, փայլուն աղբահանության մեքենաներ ենք գնել, դրանք ճեմում են ՀՀ փողոցներում․․․ և ժողովուրդը չհասկացավ, որ նա չասաց, թե բանակի վիճակը ինչպիսի՞ն է, չասաց ժամանակակից զենքեր են գնել, վերազինել են բանակը, բարձրացրել մարտունակությունը․․․ իսկ որևէ շնորհավորական խոսք ասվե՞ց հայոց հզորության երկու հիմնական գործոններին՝ Հայ Առաքելական եկեղեցուն և Բանակին․ իհարկե ոչ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more