▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի և Փոստանջյանի խոսափողներն անջատեցին, միակ երջանիկը Գալուստ Սահակյանն է

Հազարավոր մարդիկ ԱԺ-ի դիմաց բողոքում են, իսկ  ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները  մեկը մյուսի հետևից ստանում է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի նկատողությունը` վարման կարգի վերաբերյալ չխոսելու համար: Հասցրեցին անջատել թե' Նիկոլ Փաշինյանի, թե' Զարուհի Փոստանջյանի խոսափողները:

Միակ երջանիկը ՀՀԿ-ական Գալուստ Սահակյան էր, ով խոսեց վարման կարգից, և տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու պարտադիր կենսաթոշակային վճարների մասին օրենքի հետաձգման և հետագայում փոփոխման մասին նախագծին:

Այժմ ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում է:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more