|
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին։ «Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում։ Մեր նախագահի հետ հանդիպումից հետո նա առանց ամաչելու վիրավորեց Ռուսաստանին, փորձեց իր արարքների պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա, հայ ժողովուրդի ցասումն ուղղել Ռուսաստանի դեմ։ Մենք տեսնում ենք պարոն Փաշինյանի իրական մտադրությունները։ Այդ մասին նա հրապարակավ հայտարարում է։ Չի կարելի ամուր հարաբերություններ ստեղծել մի երկրի հետ, որի ղեկավարությունը ոգեշնչվում է քո երկրի հետ կապերը խզելու գաղափարներով։ Պետք է հստակ դիրքորոշում հայտնել, որ, այո, մենք չենք միջամտում ներքին գործերին, իրավունք չունենք հայ ժողովրդին ինչ-որ բան պարտադրել, և որ մենք հստակ դիրքորոշում ունենք այդ ղեկավարության, այդ վարչապետի նկատմամբ»,- ասել է Զատուլինը։
|
«Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը նվաստացում է Ռուսաստանի համար»․ Զատուլին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


