▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի մեսիջն է․ «ժողովո՛ւրդ, ես լկտի արարած եմ, ինձ համար սրբություն չկա»»․ Հրանտ Բագրատյան

«Փաշինյանն ասում է՝ նույնիսկ իմ դասարանցին, քավորը ինձ համար նշանակություն չունեն, ես կարող եմ հանել, իհարկե՝ հանելուց հետո Աննա Հակոբյանի ընկերուհին հայտնվում է պաշտոնին՝ մի երեխա»։ Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը 168-ի եթերում ՝ մեկնաբանելով վերջին շրջանում տեղի ունեցող պաշտոնանկությունները։
«Օրինակ, ինչպե՞ս էր առողջապահության նախարարը հայտնվել՝ լինելով իրավաբան, առողջապահության ոլորտում», - շեշտեց Բագրատյանը՝ հավելելով, որ չորս տարի է՝ փորձ է արվում անցնել առողջապահության ապահովագրության, սակայն նախարարը տարրական գիտելիք չունի, որ ապահովագրության համար առողջապահության բյուջեն՝ շուրջ 160 միլիարդը, պետք է եռապատկվի։
Նախկին վարչապետի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի հաջորդ մեսիջը հետևյալն է՝ «ժողովո՛ւրդ, ես լկտի արարած եմ, ինձ համար սրբություն չկա, ոչ ընկերություն կա, ոչ ընտանիք, ոչ հայրենիք, ոչ պետություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more