▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի օղակը սկսում է սեղմվել կամ ....

Որքան հասկանում եմ` Նիկոլ Փաշինյանի շուրջ հագցված օղակը, որ պայմանավորված էր քվեաթերթիկի նկարահանման հետ, սկսել է սեղմվել և բավականին արագ. թերևս այս մասին պիտի վկայի այսօր Վարչապետ-Փաշինյան խոսքահակադարձումը, երբ Փաշինյանը ասում է ` մեջբերում եմ. «Պարոն վարչապետ, Ձեր Չինաստանում գտնվելը ավելի խոսուն էր, քան Ձեր այս պատասխանը: Ես չհասկացա` Դուք ինչ եք ասում: Հստակ սահմանվել է նախագիծ, արձանագրվել է, որ շեղումներ են եղել: Հիմա ասում եք` զեկուցել են, հասկանալի չեղավ՝ ի՞նչն են զեկուցել: Դուք հերթական անգամ չունեք պատասխաններ ու ամբիոն եք բարձրանում ժամանակ լրացելու համար: Գոնե երեք րոպե խոսիեք, կասեի` ասելիք կա: Ձեր կառավարությունը ի զորու չէ իրականացնել գործառույթներ, որոնք հակասում են օլիգարխների քմահաճույքներին: Ձեր խոսքերից ելնելով ասում եմ՝ նշանակում է, որ հասարակությունը չունի կառավարություն», իսկ Վարչապետն էլ պատասխանում` «Բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում Ձեզ, պարոն Փաշինյան: Մենք արդեն ձանձրացել ենք Ձեր գնահատականներից: Բովանդակային քննարկմանը մենք պատրաստ ենք: Բայց Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որովհետև կրկնվում են: Եվ կարևոր չէ՝ խոսում եք պատմաշմակութային արժեքների՞ մասին, թե՞ ինչի մասին… տալիս եք նույն գնահատականները: Դրա համար Ձեզ չի հետարքրում ոչ շուկայի խնդիրը, ոչ քաղաքացիների խնդիրը: Ձեզ համար ամբիցիաների բավարարման խնդիրն է հետաքրքրում՝ քաղաքական ռեյտինգը բարձրացնելու համար»: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև նշում է, թե ինքը ևս կարող էր Ն. Փաշինյանի պես վիրավորական խոսքերով պատասխանել իրեն, բայց հարգելով ԱԺ-ն` դա չի անում»: Նիկոլի համար նման արտահայտությունները սովորական են կարելի է ասել, եթե այդպես չխոսի այ դրանից կարելի է զարմանալ, սակայն վարչապետի մոտ բառապաշարի ու տոնայնության այս խոսակցությունից կարելի է մտածել գոնե մտքի ծայրով, որ Նիկոլի գլխին կուտակվում են սև կարկտաբեր ամպեր և ոնց հասկանաի է արդեն շրջանառվող ՀՀԿ-ՀԱԿ փոխպայմանավորումների հերթական էտապի համար հանդիպումը սարերի հետևում չի ու Նիկոլն այդ հանդիպման օրակարգային լուրջ հարցերից է որպես իշխանությունների համար persona non grata: 

Եթե Նիկոլը ջրից այնուամենայնիվ չոր դուրս գա, ապա կարելի է ենթադրել, որ նա էլ է լրացրել «դհոլչիների» ազգային հավաքականը:Հիշենք` ըստ Բալզակի ֆրանասիական բարեկրության մեջ կնոջն անվանում են անհետաքրքիր, երբ նա այլևս բան չունի տալու /ուղիղ և փոխաբերական իմաստներով/ և պիտանելիության ժամկետն անցել է ու խորդանոց ուղարկելու ժամանակն է:


Արսեն Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more