Քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանն, անդրադառնալով նախօրեին Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությանը՝ «Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ...», նկատել է․ «Գիտեք, ինձ թվում է՝ ինքը արդեն հպարտանում է, որ ստորագրել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը, որովհետև միշտ հղում է անում այդ պայմանագրին և ասում՝ ես այսպիսի պայմանագիր եմ ստորագրել, բայց տեսեք՝ Ադրբեջանը խախտում է այդ պայմանագիրը, Ռուսաստանն էլ, որը պետք է երաշխավորը լիներ, չի օգնում մեզ։ Փաշինյանը չի գիտակցում, որ իր ստորագրած կապիտուլյացիան շարունակական է»։
|
«Փաշինյանն արդեն հպարտանում է, որ ստորագրել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet