Փաշինյանն իր շրջիկ աջակիցների հետ այսօր էլ Չարենցավանում է պատարագի մասնակցում.Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
***
Քաղաքագետ Գագիկ համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Կոմունալի աշխատողները հիանալի հիանալի բացահայտում են Նիկոլի իշխանության այլանդակ էությունը
Մի տեղ մարդուն հիվանդանոցից են բերման ենթարկում՝ Նիկոլի համար մասսովկա ապահովելու, մյուս տեղում անբողջ գիշեր ճանապարհն են մաքրել տալիս, որ աղանդավորը գա իր ուզած փարթիին մասնակցելու:
Մյուս բոլոր տեղերում գրեթե նույնը...»:
***
Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին եկել է մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի։
«Ուխտաբար եկել եմ մասնակցելու»,-ասաց Առաքելյանը։ Հարցին, թե ինչու իր բնակավայրին մոտ եկեղեցու չի մասնակցում, արդյոք խնդիր ունի՝ նա պատասխանեց․ «Խնդիր դուք ունեք, ես խնդիր չունեմ; Ուղղակի մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ»,-ասաց նա՝ մոռանալով ինքը նույնպես նույն ցրտին եկել է ներկայությունն ապահովելու եկեղեցում։
***
Չարենցավանում ամբողջ գիշեր ձյուն է տեղացել, իսկ դրան զուգահեռ կոմունալ բաժնի աշխատակիցները փորձել են մաքրել եկեղեցու տարածքը՝ Փաշինյանի այցի համար։
«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել...»,– Նյուզին ասել է աշխատակիցներից մեկը, ապա հեռախոսով դիմեց մեկ այլ աշխատակցի. «Ինչի՞ եք հետեւը մաքրում, Փաշինյանը հո էնտեղ չի գնալո՞ւ»։
Նշենք, որ կոմունալ բաժնի աշխատակիցները բահերով ու ցախավելով փորձում են մաքրել ձյունը։


