▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբանն` Անժելայի կողմից իբր «սեքս-շոփ» բացելու ու հրապարակումների համար դատի տալու մասին

Համացանցում օրերս տարածված տեղեկատվությանը` Անժելա Սարգսյանի կողմից «Սեքս շոփ» բացելու մասին, արձագանքել է սկանդալային դերասանուհու փաստաբանը:

Ինչպես Անժելա Սարգսյանի հասցեին մինչ օրս հրապարակված բոլոր հոդվածները, այնպես էլ վերջինն, ամբողջովին չի համապատասխանում իրականությանը: Ընդամենը երեք ստերի շղթա է շարադրված,- haynews.am-ի հետ զրույցում ասել է  Անժելա Սարգսյանի իրավաբան Մարիաննա Եղիազարյանը` մեկնաբանելով  տեղեկությունները, որ իբրեւ թե դերասանուհին ցանկացել է Երեւանում «սեքս-շոփ» բացել, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն արգելել է։

««Սարգսյան-Էմանուել» ՍՊԸ-ի հետ կապված մենք հարցում ենք կատարել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն և նման ՍՊԸ ընդհանրապես գոյություն չունի, Անժելա Սարգսյանը չի հանդիսանում որևէ ՍՊԸ–ի մասնակից, բաժնետեր, կոոպերատիվի անդամ կամ անհատ ձեռներեց»,- նշել է Մարիաննա Եղիազարյանն ու նաև հավելել, թե յուրաքանչյուր երևանցու հայտնի է Աբովյան 17 հասցեն. «Դա Աբովյան Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից վերև` Ալեքսանդր Մանթաշյանի արձանի հարևանությամբ գտնվող շենքն է և այդ հասցեում տարիներ շարունակ նույն հայտնի խանութներն են գործում: Հոդվածի երրորդ սուտը ընդհանրապես անցնում է լրագրողական էթիկայի բոլոր սահմանները` նշելով բարձրաստիճան պաշտոնյայի անունը: Բոլորի համար էլ հասկանալի է, որ նման ստահոդ, Անժելայի պատիվն ու արժանապատվությունը արատավորող ապատեղեկատվություն պարունակող հոդված հրապարակելով` կայքերը ռեյտինգ, գրպանի պարունողականություն և դիտողականություն են իրենց համար ապահում: Սակայն, այսուհետ Անժելա Սարգսյանի վերաբերյալ նմանօրինակ հոդվածագրերն ու հոդվածներ հրապարակողները պատժվելու են օրենքով սահմանված կարգով»:

 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more