Լրատվական կայքեր և այդ կայքերի ադմիններ.
Ես հարգում եմ ձեր աշխատանքը, բայց... Դուք հաշվի չեք առնում, որ այսօր ինտերնետը հասանելի է բոլորին՝ այդ թվում նաև 10 տարեկանից բարձր ցանկացած երեխայի: Տասը տարեկանից բարձր ցանկացած երեխա (90%-ը) օգտվում է ինտերնետից, այդ թվում նաև ձեր լրատվական կայքերից: Ձեր 18+ բոլոր նյութերը, հավատացնում եմ ձեզ, նրանք տեսնում են ու փաստացի « 18+ » գրածը դառնում է ավելորդ ինչ-որ բան: Մի քանի օր առաջ 12 տարեկան իմ բարեկամներից մեկը ինձ ինչ-որ նյութ ա ուղղարկում, որը 18+ չէր է, 25+ էր: Դուք անպայման էտ հանգամանքը հաշվի առեք, կամ ազգովի մտածենք մեխանիզմ՝ ձեր կայքերի դիտումների քանակը ավելացնելու համար ու էտ աղբը մի դրեք ձեր կայքերում:
Ասածս ինչ ա, եկեք չմեղադրենք երեխաների ծնողներին, քանի որ այդ երեխաները ինտերնետից օգտվում են, որովհետև անհրաժեշտ է այսօր նրանց ինտերնետը, թեկուզ լրացուցիչ կրթվելու համար:
Իմ բարեկամը, այնպիսի դպրոցում է սովորում, որ դասերի համար լրացուցիչ նյութեր են պետք լինում հենց ինտերնետից: Այսինքն ասած հետևյալն ա, որ երեխաներին ինտերնետից զուրկ պահելը անհնար է, դրա համար մի քիչ մեր վաղվա սերնդի մասին է պետք մտածել:
Շնորհակալություն: