▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաթղթերի կեղծում` բժշկական կենտրոնում

Գոռ Գևորգյանին հունվարի 30-ին զորակոչում են բանակ: Գոռ Գևորգյանը 61 աստիճան ողնաշարի շեղում ունի, այս մասին վկայում են Վայքի և  Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տված աղտորոշումները: Իսկ ահա Էրեբունի բժշկական կենտրոնի փաստաթղթերի մեջ միտումնավոր աստիճանը 61-ից իջեցվել է 59-ի: Ջերմուկ քաղաքի բնակիչ Հերիքնազ Ասլանյանը այս խնդրով դիմել է Հելսինկյան կազմակերպությանը, որտեղ ուսումնասիրել են փաստաթղթերի փաթեթը և եկել եզրակացության, որ սա միտումնավոր կեղծում է,  հիվանդ տղային՝ Գոռ Գևորգյանին բանակ զորակոչելու համար:  Արմինե Զադիկյանը և Արթուր Սաքունցը արդեն նամակ են ուղղել ՊՆ Սեյրան Օհանյանին կատրված կեղծիքը պարզելու նպատակով:  

«Տղան ունի ողնաշարի սուր ցավեր և ի վիճակի չէ ծանր առարկաներ բարձրացնելու»,- նշում է մայրը:

Ախտորոշման մեջ գրված է. «Ողնաշարային կրծքագոտկային հատվածի սկոլիոզ 6 շեղումով, կրծքային հատվածի 3 աստիճանի  կիֆոզ 61 աստիճան շեղումով»:

Կեղծված փաստաթղթերի տակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ ՀՀ Զինվորական Կոմիսար Հ Մուրադյանի ստորագրությունն է և Բուժական բուժկանխարգելիչ հիմնարկության բժիշկներ Ա.Ռոստոմյանի, Գ. Չալոյանի, Ս. Մարգարյանի ստորագրություններն են:

Հեղինակ` Թեհմինե Ենոքյան

Տեսանյութը` lragir.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more