▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Փաստը մնում է փաստ, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա, հայտարարել է Ալեն Սիմոնյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրել էր, թե ով է Սիմոնյանին հուշել օրերս նրա կողմից «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում հնչեցրած թեզը, թե Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։

***

Փաշինյանը 2014-ին մտածում է՞ր, որ «Արցախը Ադրբեջան  է և վերջ»․ Եթե այո, ապա փաստորեն Փաշինյանը մտածում էր դեռ այն ժամանակ, թե ինչպե՞ս Արցախը թողնի Արդբեջանի կազմում։ Եթե ոչ, ուրեմն ձեր ամբողջ այս թեզը փլուզվում է․․․ Արծվիկ Մինասյանի հարցը ՔՊ-ականներին 

Դիտեք նաև՝

ԱԺ նիստը մեկնարկեց փոխադարձ մեղադրանքներով։ Ալեն Սիմոնյանը կրկին դաշնակցականներին մեղադրեց տարիներ առաջ վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ քվեարկելու և Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ։ Ինչին ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը նրան ստախոս անվանեց՝ կոչ անելով չիմացածը ստով չծածկել։ «Ստում եք դուք, քանի որ ձեր գործընկեր դաշնակցական պատգամավորները քվեարկել են վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ, որտեղ սահմանից այն կողմ գրված է Ադրբեջանի Հանրապետություն։ Տեղից մի բղավեք, ելույթների հնարավորություն կունենաք, կգնաք ձեր մոտ նիստ կանեք, շրջաբերականներ կպտտացնեք, որոնց մեջ կգրեք, թե ոնց անեք, որ Արցախի հարցը առաջ չգնա, խաղաղության պայմանագիր հանկարծ չկնքենք»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։

«Ասում եք` բա որ Ադրբեջանը չվավերացնի, է, չի վավերացնի, թող չվավերացնի, ուժի մեջ չի մտնի, ի՞նչն է խնդիրը»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ եթե Հայաստանն այսօր վավերացնի սահմանազատման կանոնակարգը, հետո պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում, ապա համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած: «Ասենք թե Ադրբեջանը չվավերացրեց, դրա ռիսկը ո՞րն է»,- ընդդիմադիրներին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more