▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստեր, որ մեզ հետ կատարվողն օրինաչափ է․․․

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարրական սիլլոգիզմ.
Չի կարող երկրի ղեկավարը լինել կիսագրագետ, բայց երկիրը ղեկավարել գրագետ ձևով
Գերագույն հրամանատարը բանակում չծառայի, բայց պատերազմում հանդես գա որպես փայլուն զորահրամանատար
Գերտերություններում դեսպաններդ լինեն դիվանագիտության հետ կապ չունեցող, ոլորտից բացարձակ հեռու մարդիկ, բայց այդ երկրների հետ հարաբերություններդ զարգանան
Ունենաս ռազմավարական մեկ դաշնակից , բայց գործես նրա դեմ
Օրենսդիրն ատի ամեն հայկականը, բայց ի նպաստ հայ ազգի օրենքներ գրի
Ունենաս նախագահ, բայց այն գոյություն չունենա
Առողջապահության նախարարը մասնագիտությամբ լինի իրավաբան, բայց ոլորտը զարգանա(միակ օրինակը չէ,իհարկե...)
Քաղաքական վերնախավին և դրա գլխավոր դերակատարին ամենաբարձր մակարդակով տրվեն ազգակործան պատուհաս, կապիտուլյանտ (կապացուցվի նաև դավաճանը) գնահատակաները և ակնկալվի նրանցից ի նպաստ Հայաստանի քայլեր և որոշումներ...
Երկար կարելի է շարունակել թվարկումը, բայց վերոգրյալի նպատակը մեկն է: Փաստերով ցույց տալ, որ մեզ հետ կատարվողն օրինաչափ է»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more