Վերջին մեկ-երկու շաբաթներին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի` Ամենայն Հայոց կաթողիկոսին հասցեագրված անձնական նամակի անհասնակալի կերպով համացանցում հայտնվելուց և քննարկման առարկա դառնալուց հետո բնական է, որ արձագանքներ պիտի հնչեին և պիտի հնչեին ամենահակասական կերպով. ընդ որում այդ արձագանքները պետք է հնչեին հանրության բոլոչ շերտերից` լրագրողներ, մշակույթի գործիչներ և այլք: Սա բնական է, և նույնիսկ սպասելի, քանի որ խոսքը համազգային մի այնպիսի կառույցի մասին է, ինչպիսին Եկեղեցին. ու թեև պատրիարքի կողմից ցուցաբերվեց ակնհայտ սխալ քայլ և ընթացք նամակը հանրայնացնելով, այնուամենայնիվ.... եղավ այն ինչ եղավ: Այս ֆոնի վրա շատերի համար սպասելի էր նաև, որ պիտի հայտնվեին պնակալեզներ ևս, ովքեր ալիքի վրա պիտի փորձեին հեղինակություն վաստակել անուն հանել: Ու թեև արդեն մոտ 10 օր է անցել, սակայն պնակալեզը հայտնվեց այսօր` Վահան Ղուկասյան անունով, ով գրեց բավական անտաղանդ ու «ծեծված» նյութ փորելով պաշտպանել Նուրհան պատրիարքին և հատկապես վարկաբեկել Գարեգին Բ Կաթողիկոսին:Երբևէ աչքի չեմ ընկել եկեղեցասիրությամբ ու հրապարակումներիս մեջ էլ եկեղեցական թեմատիկան արտացոլված է այնքանով, որքանով այն հանրային հրատապություն կամ հնչեղություն ունի: Այսուհանդերձ միշտ ձեռնպահ եմ մնացել մերկապարանոց հայտարարություններից և միշտ աշխատել եմ եկեղեցու և բանակի հարցում լինել ծայրահեղ զգույշ և յուրաքանչյուր խոսքս անկախ ոճից հիմնավորել կամ ապացուցողական դարձնել: Մինչդեռ մեր նորօրյա նուրհանյան փաստաբանը վեհափառին վերագրում է արարքներ ասես հենց նոր է վեհափառից հրաժեշտ առել ու լավագույնս տիրապետում է եկեղեցական կյանքին: Ես չէ, որ պիտի պաշտպանեմ և առաջնորդների դատավորը միայն Աստված է ու ժամանակը, սակայն այն, որ միայն Հայաստանի մի քանի քաղաքներ որ ի սկզբանե եկեղեցիներ չեն ունեցել, այժմ ունեն եկեղեցիներ և քահանաներ, որոնք ծառայում են այնտեղ, այն, որ բացառիկ կերպով անվճար կերպով շուրջ երկու հարյուր և ավելի երիտասարդներ ուսում են ստանում Էջմիածնի ճեմարանական համակարգում այն դեպքում, երբ ուսման վճարների թանկացման դիմաց արդեն սոցիալական հերթական ընդվզումն է հասունանում, կամ այն, որ մի քանի հազար կարիքավորներ սնվում են բարեսիրական ճաշարաններում ..... այս ամբողջը բավարար է ինձ մտածելու համար, որ իրապես այսօր պատրիարքի մեղադրանքները անհիմն են և առավել մերկապարանոց են բոլոր նրանց մեղադրանքները, ովքեր փորձում են վարկաբեկել վեհափառին ու նսեմացնել եկեղեցու դերը` չմտածելով նույնիսկ, որ եկեղեցու մի մասնիկն էլ իրենք են: Մի խոսքով, մնում է միայն ասել. փորձեցիր լայքահավաք անել Վահան ջան, քո գրածով, չգիտեմ ոնց ստացվեց, բայց որ ցույց տվեցիր որքան էժան ես որպես հայ դա ապացուցեցիր միանշանակ: Իսկ Նուրհան պատրիարքի գործերի որևէ ապացույց դեռ չենք տեսել.... ու հույս էլ չկա որ կտեսնենք:
Փաստեր, որոնք խոսում են եկեղեցու առաքելության վերազարթոնքի մասին
Վերջին մեկ-երկու շաբաթներին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի` Ամենայն Հայոց կաթողիկոսին հասցեագրված անձնական նամակի անհասնակալի կերպով համացանցում հայտնվելուց և քննարկման առարկա դառնալուց հետո բնական է, որ արձագանքներ պիտի հնչեին և պիտի հնչեին ամենահակասական կերպով. ընդ որում այդ արձագանքները պետք է հնչեին հանրության բոլոչ շերտերից` լրագրողներ, մշակույթի գործիչներ և այլք: Սա բնական է, և նույնիսկ սպասելի, քանի որ խոսքը համազգային մի այնպիսի կառույցի մասին է, ինչպիսին Եկեղեցին. ու թեև պատրիարքի կողմից ցուցաբերվեց ակնհայտ սխալ քայլ և ընթացք նամակը հանրայնացնելով, այնուամենայնիվ.... եղավ այն ինչ եղավ: Այս ֆոնի վրա շատերի համար սպասելի էր նաև, որ պիտի հայտնվեին պնակալեզներ ևս, ովքեր ալիքի վրա պիտի փորձեին հեղինակություն վաստակել անուն հանել: Ու թեև արդեն մոտ 10 օր է անցել, սակայն պնակալեզը հայտնվեց այսօր` Վահան Ղուկասյան անունով, ով գրեց բավական անտաղանդ ու «ծեծված» նյութ փորելով պաշտպանել Նուրհան պատրիարքին և հատկապես վարկաբեկել Գարեգին Բ Կաթողիկոսին:
Երբևէ աչքի չեմ ընկել եկեղեցասիրությամբ ու հրապարակումներիս մեջ էլ եկեղեցական թեմատիկան արտացոլված է այնքանով, որքանով այն հանրային հրատապություն կամ հնչեղություն ունի: Այսուհանդերձ միշտ ձեռնպահ եմ մնացել մերկապարանոց հայտարարություններից և միշտ աշխատել եմ եկեղեցու և բանակի հարցում լինել ծայրահեղ զգույշ և յուրաքանչյուր խոսքս անկախ ոճից հիմնավորել կամ ապացուցողական դարձնել: Մինչդեռ մեր նորօրյա նուրհանյան փաստաբանը վեհափառին վերագրում է արարքներ ասես հեննց նոր է վեհափառից հրաժեշտ առել ու լավագույնս տիրապետում է եկեղեցական կյանքին: Ես չէ, որ պիտի պաշտպանեմ և առաջնորդների դատավորը միայն Աստված է ու ժամանակը, սակայն այն, որ միայն Հայաստանի մի քանի քաղաքներ որ ի սկզբանե եկեղեցիներ չեն ունեցել, այժմ ունեն եկեղեցիներ և քահանաներ, որոնք ծառայում են այնտեղ, այն, որ բացառիկ կերպով անվճար կերպով շուրջ երկու հարյուր և ավելի երիտասարդներ ուսում են ստանում Էջմիածնի ճեմարանական համակարգում այն դեպքում, երբ ուսման վճարների թանկացման դիմաց արդեն սոցիալական հերթական ընդվզումն է հասունանում, կամ այն, որ մի քանի հազար կարիքավորներ սնվում են բարեսիրական ճաշարաններում ......փաստեր, որոնք խոսում են եկեղեցու միսիայի վերազարթոնքի մասին, այս ամբողջը բավարար է ինձ մտածելու համար, որ իրապես այսօր պատրիարքի մեղադրանքները անհիմն են և առավել մերկապարանոց են բոլոր նրանց մեղադրանքները, ովքեր փորձում են վարկաբեկել վեհափառին ու նսեմացնել եկեղեցու դերը` չմտածելով նույնիսկ, որ եկեղեցու մի մասնիկն էլ իրենք են: Մի խոսքով, մնում է միայն ասել. փորձեցիր լայքահավաք անել Վահան ջան, քո գրածով, չգիտեմ ոնց ստացվեց, բայց որ ցույց տվեցիր որքան էժան ես որպես հայ դա ապացուցեցիր միանշանակ: Իսկ նուրհան պատրիարքի գործերի որևէ ապացույց դեռ չենք տեսել.... ու հույս էլ չկա որ կտեսնենք
Արմ Հակ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


