▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնական տվյաները փաստում են 77, իսկ միջազգային ԶԼՄ-ները՝ 100-ից ավելի զոհերի մասին

Վերջին օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների վրա:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը ծայր առած բախումները նոր թափով վերսկսվեցին երեկ առավոտյան և շարունակվեցին ամբողջ օրը:

Ցուցարարները նոր բարիկադներ կառուցեցին և շարունակեցին պայքարը: Զոհերի մարմինները երկար ժամանակ մնացին Մայդանում: Ցուցարարները վստահ էին, որ շրջակա շենքերի տանիքներից դիպուկահարներ են աշխատում: Ապա նաև այդ ամենը փաստող տեսանյութ հայտնվեց համացանցում:

Զոհերի և վիրավորների մասին տվյալները հիմնականում միմյանց հակասող են:

Ուկրաինայի Առողջապահության նախարարության տվյալներով՝  վերջին օրերին զոհվել է 77, վիրավորվել 577 մարդ:

Մինչդեռ միջազգային լրատվամիջոցներն այլ փաստեր են ներկայացնում: CNN-ի տվյաներով՝  զոհվածների թիվը հասնում է 100-ի: Մի շարք այլ լրատվամիջոցներ հաղորդում են 100-ից ավելի զոհերի մասին:

Հիշեցնենք, որ երեկ Կիևի բախումների արդունքում զոհվել է երկրորդ հայը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more