▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյաներն ընդդեմ ուսանողների. անզիջում պայքար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուսանողության եւ երիտասարդության տոնի առիթով ֆուտբոլի հանդիպում կայացավ երիտասարդ պաշտոնյաների եւ ուսանողների ֆուտբոլային թիմերի միջեւ, որն ավարտվեց առաջինների հաղթանակով՝ 6:5: Պաշտոնյաների թիմը համալրել էին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Կարեն Ավագյանը, իսկ ուսանողներինը՝ բուհերի ուսանողական խորհուրդների նախագահները, անդամները: Խաղն ընթացավ անզիջում պայքարում և պաշտոնյաները մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին ուսանողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more