«Լույս» հիմնադրամը կրթական ծրագրեր է իրականացնում, կրթաթոշակ է շնորհում հայ ուսանողներին` աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար:
Այս հիմնադրամի առաքելությունն է «Ավելացնել աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թիվը, ինչը նպատակ ունի ապահովելու Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաշխարհային տնտեսությանն ու զարգացման միտումներին» :
ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
«Լույս» հիմնադրամն է 54 միլիոն հատկացրել Նունե Եսայանին՝ Անկախության օրվա համերգի համար /կառավարությունն էլ է փող տվել/:
Փաստորեն, Նունեն ոչ միայն «ուսանող» է, այլեւ 54 միլիոն դրամի չափով կրթաթոշակ է ստանում:
Հետաքրքիր է՝ համալսարանն ավարտելուց հետո ի՞նչ է դառնալու:
Եկեք միասին խնդրենք, որ հանկարծ երգչուհի չդառնա, լա՞վ:)))
Լրագրող Կիմա Եղիազարյան
Հիշեցնենք, որ Նունե Եսայանը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությամբ` Արտակ Ալեքսանյանի հեղինակային հաղորդման ընթացքում խոսել է իր քննադատների, թանկարժեք համերգի և այլ հարցերի մասին, ինչից հետո խոսակցությունները նրա շուրջ կրկին թեժացել են: